Գրադարանավարի օրվան ընդառաջ՝ պարգևատրում «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ին

Հոկտեմբերի 5-ին Ազգային գրադարանում ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը,մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի անունից,Գրադարանավարի օրվա առթիվ,ինչպես նաև գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար պատվոգիր հանձնեց «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի թիվ 4 մասսայական գրադարանի վարիչ Մարգարիտ Բաղդասարյանին և շնորհակալագիր՝ նույն համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի վարիչ Մարիամ Ղարագյոզյանին:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով