Վերապատրաստում Ազգային գրադարանում.«Վարպետաց դասեր»

Հոկտեմբերի 22-ից 24-ը«Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ»ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանը,համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի գրադարանավարներ Աիդա Մաղաքյանը,Անուշ Պապանյանը և Լիլիթ Հովյաննիսյանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Ազգային գրադարանի կազմակերպած ամենամյա  «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներին:Ծրագրում ընդգրկված էին դասախոսություններ «Թվային գրադարանների առանձնահատկությունները և դրանց ստեղծման նախադրյալները»,«Գրադարանային մարքետինգ և կառավարում»,«Գրադարաններ և սոցցանցեր»,«Էլեկտրոնային շտեմարաններ», «Գրադարանային փաստաթղթերի պահպանություն և սպասարկում»,«ՀՀ գրադարանային օրենսդրությունը:Ենթաօենսդրական ակտեր»,«Amazon,eBay գրավաճառ ցանցեր» և այլ թեմաներով :

Դասընթացի ավարտին Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հավաստագրեր  հանձնեց մասնակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով