ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ ՎԱՆԱՁՈՐԻ «ՀՐ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀՈԱԿ-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Վանաձորի «Հր.Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ » ՀՈԱԿ-ի թիվ 3 մանակական գրադարանում հանդիսավորությամբ նշվեց Գրադարանավարի օրը:
Համակարգի փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանի բացման խոսքից հետո Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը շնորհավորեց համակարգի աշխատակազմին և համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունից պատվոգրեր հանձնեց ԳԿՀ ՀՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ԳԿՀ-ի տնօրեն Խորեն Գասպարյանը,որի հաջորդեց համակարգի տնօրենության կողմից շնորհակալագրերի հանձնումը:
Իրենց կատարումներով միջոցառմանը գեղարվեստական շունչ հաղորդեցին Էդ.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դասատուներ՝ ջութկահարուհի Մանե Մկրտումյանը և դաշնակահարուհի Սյուզաննա Փոթինյանը,աշակերտներ Արթուր Առաքելյանը /վոկալ/,Արգիշտի Աստոյանը /վոկալ /, Արամե Գևորգյանը / կիթառ /,ասմունքող Հրաչուհի Լոռեցյանը,ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողուհի Դիանա Բարխուդարյանը /պար /,մենակատար Մոնիկա Չիլինգարյանը /պար /,ցուցադրվեց Գրադարանների կենտրոնացված համակարգի մասին պատմող տեսաշարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով