Հեմինգուեյ -120

Հուլիսի 8-ին Վանաձորի « Գրադարանների կենտրոնացված համակարգի » թիվ 3 գրադարանում կայացավ հանդիպում Է.Հեմինգուեյի « Ծերունին և ծովը » վիպակի թարգմանիչ Նինա Ջաղինյանի հետ՝ նվիրված Հեմինգուեյի ծննդյան 120-ամյակին:Համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը խոսեց Նինա Ջաղինյանի թարգմանական գործունեության մասին՝ նշելով,որ նա Հեմինգուեյի լավագույն հայ թարգմանիչներից է,ապա հավելեց,որ թարգմանչուհին հայ ընթերցողին է ներկայացրել նաև Սարոյանի,Շերվուդ Անդերսոնի,անգլիական և ամերիկյան այլ գրողների գործերից:Ամփոփելով իր խոսքը՝ Խորեն Գասպարյանը թարգմանչուհուն նվիրեց անգլերեն գրքեր և հույս հայտնեց,որ այս հանդիպումը շարունակական կլինի:Ն.Ջաղինյանը ,շնորհակալություն հայտնելով հանդիպման համար,ԳԿՀ-ին նվիրեց Է.Հեմինգուեյի « Ծերունին և ծովը » վիպակը և « Այնտեղ,ուր մաքուր է, լուսավոր » պատմվածքների գիրքը ՝ իր թարգմանությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով