Մեր մասին

  Մինչ 1998թ.Վանաձորի  գրադարանների կենտրոնացված համակարգը գործել է Լոռու մարզային գրադարանի կազմում՝ ենթարկվելով ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը,ապա 1998թ.-ի դեկտեմբերին  դուրս է եկել նրա կազմից ՝գործելով որպես համայնքապատկան  ընկերություն:  1998թ.-ից մինչև 2012թ. դեկտեմբեր տնօրենն է եղել Ա.Լոռեցյանը: 2009թ. Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը վերակազմավորվել է իբրև ՀՈԱԿ, իսկ 2010թ. դեկտեմբերի 17-ի թիվ 91 որոշմամբ` Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը վերանվանվել է «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, նույն կազմակերպության մեջ մտնող թիվ 2 մանկական գրադարանը` Սամվել Զուլոյանի անվան թիվ 2 մանկական գրադարան, թիվ 3 մանկական գրադարանը՝ Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան:                                                       Մինչև 2015թ. հուլիսի 25-ը համակարգի կազմում գործել են 8 գրադարան ՝4 մանկական, 4 մասսայական: Այսօր «Վանաձորի քաղաքապետարանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ն իր կազմում ընդգրկում է 4 գրադարաններ՝ 3 մանկական և  1 մասսայական, որոնք գործում են քաղաքի տարբեր թաղամասերում:
Գրադարանային համակարգի գրքային ընդհանուր ֆոնդը կազմում է 200.000 անուն գիրք:

1. Սամվել Զուլոյանի անվան թիվ 2 գրադարան- հասցեն` Նարեկացու 47 (Առափնյա թաղ.)

2. Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան — հասցեն` Թատերական  2

3. Թիվ 6 մանկական գրադարան — հասցեն` Երևանյան խճուղի 99/26

4. Թիվ 4 մասսայական գրադարան — հասցեն` Չուխաջյան 30/17

2009թ. «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի» փոխտնօրենն է Տաթև Աղաբաբյանը: 2012թ. դեկտեմբերին   համակարգի տնօրեն է  նշանակվել Խորեն Գասպարյանը: